Տնտեսություն 

Հիմնական խնդիրը պետք է լինի, ոչ միայն քանակական աճը, այլ մեկ զբոսաշրջիկից գեներացվող միջին եկամտի աճը. Պատգամավոր

ՎԿ-ի տվյալներով 2018թ-ին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 10․5 տոկոսով։ Այնուհանդերձ մեր հիմնական խնդիրը պետք է լինի, ոչ միայն քանակական աճը, այլ մեկ զբոսաշրջիկից գեներացվող միջին եկամտի աճը, ինչի համար առանցքային է օրինակ մեկ զբոսաշրջիկի ՀՀ-ում մնալու միջին տևողության աճը, նրան ավելի մեծ հավելյալ արժեքով ծառայությունների մատուցումը և այլն։

Միաժամանակ պետք է նշել, որ 2018թ 5․8 տոկոս աճ է գրանցվել այն պարագայում, երբ նվազել է արտերկրից ՀՀ իրականացվող փոխանցումների զուտ ներհոսքը (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների տարբերությունը)։

2017թ զուտ ներհոսքը կազմել էր 767 մլն դոլար, իսկ 2018թ՝ 597 մլն դոլար։
Պետք է նշել, որ շուրջ 170 մլն դոլարի զուտ ներհոսքի մասով անկումը մեծամասամբ պայմանավորված է ՌԴ-ից փոխանցումների անկմամբ՝ 2017թ համեմատ զուտ ներհոսքը նվազել է շուրջ 110 մլն դոլարով։

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյան

  • 49
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    51
    Shares

Նույն շարքից