IT 

Google-ը գնել է Պենտագոնի համար ռոբոտներ ստեղծող ընկերությունը

analitik.am

Ամերիկյան Google ընկերությունը գնել է Պենտագոնի համար ռոբոտներ ստեղծող Boston Dynamics ինժեներական ընկերությունը, հայտնում է Forbes-ը:


Գործարքի գինն ու այլ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն Google-ում լրատվամիջոցի աղբյուրը հայտնում է, որ Boston Dynamics-ի ընթացիկ պայմանագրերը, այդ թվում 10,8 միլիոն դոլարանոցը, կատարված են:


1992-ին ստեղծված Boston Dynamics-ի շտաբ բնակարանը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ուոլթեմ քաղաքում: Ընկերության ստեղծածից ամենահայտնի նմուշը BigDog ռոբոտն է, որը բլուրներ է բարձրանում, քայլում ձյան և սառույցի վրայով, դիմանում մարդու հասցրած հարվածներին:

Boston ռոբոտատեխնիկա արտադրող 8-րդ ընկերությունն է, որ այս տարի ձեռք է բերել Google-ը: Վերլուծաբանների կարծիքով՝ ընկերությունը մտադիր է ինքնավար համակարգերի նոր դաս ստեղծել, որը կանի ամեն ինչ` ապրանքի փաթեթավորումից մինչև տարեցների խնամք:

Նույն շարքից