Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահի ծառայություններով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
25-ամյա եգիպտացին կարող է փոխարինել Պաոլո Դիբալային, եթե վերջինս հեռանա Թուրինից: Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Արքայական ակումբը: Թուրինյան գրանդը պատրաստ է Սալահին ձեռք բերել 200 միլիոն եվրոյով:
Եթե տրանսֆերը կայանա, այն կլինի ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերներից մեկը: Մասնավորապես ծեր սինյորայի մասով այն լինելու է ամենաթանկարժեքը: