Տնտեսություն 

Ահազանգ. ՀԴՄ-ների աշխարհում Փաշինյանի հայտարարությունից հետո փոփոխություն դեռ չկա. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահը հայտարարեցին, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով, սակայն մի քանի օր է, ինչ նոր ՀԴՄ-ների շահառուները ահազանգում են, որ չեն կարողանում 60 հազար դրամով ձեռք բերել ՀԴՄ սարքերը։

Տնտեսվարողների խոսքով՝ իրենց հարկայինից ուղարկում են ՊՈԱԿ, իսկ ՊՈԱԿ-ից հետ՝ նորից հարկային, որտեղից պատասխանում են, որ իրենք դեռ հրաման չունեն սարքերը 60 հազար դրամով տրամադրելու։

Խնդիր է առաջանում նաև նոր ՀԴՄ սարքերը 160 հազար դրամով գնողների դեպքում։ Նրանց դեպքում ավել գումարը, այսինքն՝ 100 հազար դրամը պետք է հետ փոխանցվի տնտեսվարողի հաշվին, սակայն մինչ օրս փոխանցումները չեն արվել՝ պատճառաբանությամբ, թե բյուջեում առայժմ փող չկա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից