Միջազգային 

Կորցրել են ամոթը. Լավրովը մեկնաբանել է Վենեսուելայի մասով ԱՄՆ-ի քաղաքականությունը

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է վենեսուելայի հարցում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն հիշեցրել է, որ Մոսկվան աջակցել է Մեքսիայի և Ուրուգվայի նախաձեռնությունը՝ կապված Վենեսուելայում բոլոր ուժերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու հետ: Առաջարկությունն ընդունել են նաև Բոլիվարիան Հանրապետության նախագահն ու Նիկոլաս Մադուրոն, սակայն ընդդիմությունը քայլ չի արել:

Լավրովի խոսքերով, վենեսուելական ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, այդպես է վարվել, քանի որ առաջնորդվում է ԱՄՆ-ի խորհուրդներով, իսկ ԱՄՆ-ը, ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, կորցրել է ամոթը՝ խոսելով այն մասին, թե ինչպես պետք է լուծվի վենեսուելական հարցը:

 

Նույն շարքից