Սպորտ 

«Ռեալը» հաղթեց «Այաքսին», «Տոտենհեմը» շանս չտվեց «Բորուսիային»

analitik.am

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Քարիմ Բենզեմայի և Մարկո Ասենսիոյի գոլերի շնորհիվ պարտության մատնեց Ամստերդամի «Այաքսին»: Տանտերերի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Հակիմ Զիաշը:

Այս հանդիպման ընթացքում առաջին անգամ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ մրցավարները VAR համակարգի միջնորդությամբ չեղյալ համարեցին դարպասի գրավումը: Գոլի հեղինակ դարձել էր հոլանդական գրանդի ֆուտբոլիստ Նիկոլաս Տալյաֆիկոն:

Օրվա մյուս խաղում անգլիական «Տոտենհեմը» 3:0 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային»:

Նույն շարքից