IT 

Microsoft-ի Surface 2 նորագույն պլանշետները լայնածավալ վաճառքի են հանվել

analitik.am

Microsoft-ի երկու նորագույն Surface 2 և Surface Pro 2 պլանշետները լայնածավալ վաճառքի են հանվել: Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ Mashable.com-ին հղումով, հանգստյան օրերին պլանշետները վաճառվել են Microsoft-ի առցանց խանութի, ինչպես նաև՝ մանրածախ վաճառք իրականացնող կայքերի միջոցով:


Surface 2-ը և Surface Pro 2-ը պատկանում են Microsoft-ի Windows 8 պլանշետների շարքին: Surface 2 պլանշետն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգի Windows RT հատուկ տարբերակով: Windows RT-ն նախատեսված է ARM պրոցեսորով պլանշետների համար: Նույն արդյունավետությամբ աշխատող պրոցեսորներ Apple-ը կիրառում է iPad-ներում:


Surface Pro 2 պլանշետը սովորական դյուրակիր համակարգիչ է (laptop), որը ներկայանում է պլանշետի տեսքով: Այն համալրված է Intel պրոցեսորով և Windows 8-ի ամբողջական տարբերակով, ինչը նշանակում է, որ կարող է աշխատել Windows-ի ցանկացած ծրագրով:





Նույն շարքից