IT 

Facebook-ը կուսումնասիրի իր օգտատերերի վարքը

analitik.am

Facebook ընկերությունը զբաղված է ալգորիթմների ստեղծմամբ, որոնք կօգնեն նրան ավելին իմանալ իր օգտատերերի մասին՝ վերլուծելով նրանց լուսանկարները, «լայքերը» և ակտիվությունը այլ կայքերում: Պարզելով, թե ինչ բրենդի հագուստ է նախընտրում մարդը, ում հետ է շփվում և ինչ վայրեր է ամենից հաճախ այցելում՝ սոցիալական ցանցը կարող է հասնել ավելի արդյունավետ գովազդի ցուցադրության:

Նոր համակարգի մշակումն իրականացնում է AI Group խումբը՝ Յան ԼեԿունի ղեկավարությամբ, ով ավտոմատ ուսուցման, համակարգչային տեսողության և բջջային ռոբոտային տեխնիկայի մասնագետ է, և ում Facebook-ն աշխատանքի էր վերցրել նոյեմբերին: 

ԼեԿունի ղեկավարած լաբորատորիան «արհեստական» ինտելեկտի լայնածավալ ուսումնասիրություններ կանցկացնի: 

Նույն շարքից