Միջազգային 

Հայերի վրա հարձակվելու համար Կոնգրեսն արգելել է զենք վաճառել Էրդողանի թիկնապահներին

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին:

Կոնգրեսի կողմից ընդունված փաստաթղթում ասված է, որ արգելքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի ներկայացնի համապատասխան հաշվետվությունը՝ կապված Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից հայերի և քրդերի վրա հարձակվելու միջադեպի հետ:

Կոնգրեսը նաև արգելել է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառել, քանի դեռ Պենտագոնը համապատասխան հաշվետվություն չի ներկայացրել Անկարայի կողմից ռուսական C-300 համակարգեր ձեռք բերելու հնարավոր հետևանքների մասին

Նույն շարքից