Սպորտ 

«France Football»-ը հրապարակել է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահների տասնյակը

analitik.am

Ֆրանսիական «France Football» ամսագիրը կազմել է ֆուտբոլի պատմության մեջ լեգենդար դարպասպահների տասնյակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լավագույնը, ըստ խմբագիրների, խորհրդային տարիներին լեգենդար դարպասապահ Լև Յաշինն է, ով պաշտպանել է ԽՍՀՄ ազգային հավաքականի և մոսկովյան «Դինամոն»-ի դարպասը։ Յաշինն Օլիմպիական չեմպիոն է և Եվրոպայի առաջնության հաղթող:

Երկրորդ տեղում է անգլիական թիմի աշխարհի չեմպիոն Գորդոն Բենքսը: Առաջին եռյակը եզրափակել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն իտալացի Դինո Զոֆը:

Հաջորդիվ Ջանլուիջի Բուֆոնն է, ով խաղում է ՊՍԺ-ում և ավարտեց իր կարիերան իտալական հավաքականի կազմում: Նրանից հետո «Բավարիայի» դարպասապահը և Գերմանիայի ազգային հավաքականի անդամ Մանուել Նոուերը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պետեր Շմեյխելը (Դանիա), Զեպպ Մայերը (Գերմանիա), Իկեր Կասիլյասը (Իսպանիա), Էդվին Վան դեր Սարը (Նիդերլանդներ) և Պիտեր Շիլտոնը (Անգլիա):

Նույն շարքից