IT 

Սկսվել է էժանացված Galaxy Note 3-ի արտադրությունը

analitik.am

Samsung-ը դեկտեմբերի 12-ին սկսել է Galaxy Note 3 Lite-ի ավելի էժան տարբերակի արտադրությունը: Կորեական ընկերությունը նորույթի վաճառքից մեծ հաջողություն է ակնկալում: Եթե պլանշեթի կարողությունները մեծ լինեն, իսկ գինը մրցունակ, ապա այն կարող է հավաքել Note 3-ի ողջ վաճառքի մինչև 30 %-ը: 

Note 3 Lite-ի էկրանի մեծությունն անփոփոխ կմնա՝ 5,68 դյույմ, քանի որ Samsung-ն իբր չի ցանկանում, որ սարքավորումը կորցնի իր բոլոր S Pen առավելությունները: 

Սպասվում է, որ Galaxy Note 3 Lite-ը փետրվարին կներկայացվի Բարսելոնում կայանալիք Mobile World Congress (MWC) ցուցահանդեսի ժամանակ:

Նույն շարքից