Միջազգային 

Թուրքիան չի փոխելու ռուսական C-400-ներն ամերիկյան Patriot-ի հետ. Էրդողան

analitik.am

Թուրքիան չի հրաժարվելու ռուսական C-400 համակարգեր գնելու մտադրությունից՝ չնայած ամերիկյան կողմի պահանջին: Այս մասին, ինչպես հայտնում է Hurriyet-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ենք ստորագրել C-400-ների մասով: Ետքայլի մասին խոսք անգամ լինել չի կարող: Մենք աշխատում ենք, որ արդեն հուլիսին մեր զինանոցում ունենք այդ համակարգերը»,-ասել է Էրդողանը:

Անկարան պատրաստ է գնել ամերիկյան Patriot համակարգեր, սակայն ոչ այն պայմաններով, որոնք առաջարկում է ԱՄՆ-ը. «Համատեղ արտադրություն, վարկի տրամադրում  և արագ մատակարարում: Սրանք պահանջներ ենք, որոնք մենք կարևորում ենք: Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը դրական է տրամադրված արագ մատակարարելու հարցում, նրանք չեն խոստանում համատեղ արտադրություն և վարկ»:

Նույն շարքից