IT 

Իտալացի դիզայներներն առաջարկել են iPhone 6C-ի և iPhone Air-ի տարբերակներ

analitik.am

Վերջերս Apple ընկերությունը թեքված դիսփլեյների արտադրության արտոնագիր է ստացել: SET Solution ստուդիայի իտալացի դիզայներները կիսվել են՝ ճկուն էկրանով նոր iPhone-ի իրենց պատկերացումներով:

Ըստ դիզայներների մտահղացման՝ «խնձորային» սմարթֆոնի հաջորդ սերունդը կստանա iPhone 6C անվանումը՝ ընդ որում, «C» տառը նշանակելու է ոչ թե գույն (color), ինչպես iPhone 5c-ի դեպքում, այլ թեքվածություն (curve):

iPhone 6C-ն iPhone 5c-ից պահել է վառ գունավորումը: Այն ներկայացված է հինգ գույներով՝ երկնագույն, դեղին, վարդագույն, սև-սպիտակ և կանաչ: Սարքն ունի հիմնական և դիմային տեսախցիկ:

Առաջարկը բավական հետաքրքիր է, բայց դժվար թե Apple-ը մոտ ապագայում նման սարքավորում թողարկի: 

iPhone 6C-ի տարբերակի հետ իտալացի դիզայներները ներկայացրել են iPhone Air-ը: Այն չափազանց բարակ կմախք ունի և առաջին հայացքից շատ նման է HTC One սմարթֆոնին: Կմախքի հաստությունն ամենաբարակ մասում կազմում է 1,5 մմ, իսկ ամենահաստ մասում՝ 3 մմ: 

Նույն շարքից