Ես տեղեկացրել եմ հորս հացադուլի հետ կապված հարցերով ինձ չդիմել, բայց դա չի նշանակում «հրաժարվել եմ» Հորիցս։
Թերեվս ես այն երջանիկներից եմ, ում ծնողներն անսահման հայրենասեր, նվիրված, օրհասական պահին Հայրենիքի համար զենք վերցրած, գաղափարական առաջամարտիկներ են։
Մի փորձեք հարցը տանել քաղաքական դաշտ և ֆեյսբուքյան դատավարություն սկսել։
Հավատում եմ, որ իշխանությունները հարցը կլուծեն օրինականության սահմաններում։
Քիչ առաջ հորս մոտ էի զրուցեցինք տարատեսակ թեմաների շուրջ, համոզվեցի, որ առողջական վիճակը լավ է և հաջողություն մաղթեցի։
Բարի Գիշեր
Տիգրան Մազմանյան