Տնտեսություն 

Վրացական ընկերությունները ցանկանում են գնել հայկական գործարանների վառարանները. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի երկու՝ Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել:

Խնդիրը եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը կզրկվի այնպիսի ռազմավարական արտադրանք թողարկելու հնարավորությունից, ինչպիսին ցեմենտն է:

Վրաստանն արգելել է իրանական ցեմենտի ներմուծումը, և վրացական ընկերությունները ցանկանում են գնել հայկական գործարանների վառարանները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից