Միջազգային 

Իսրայելի վարչապետը չեղյալ է համարել Պուտինի հետ հանդիպումը

analitik.am

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չեղյալ է համարել Ռուսաստան այցը, որի ընթացքում պետք է հանդիպեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Թերթը գրում է, որ դրա փոխարեն վարչապետը հեռախոսազրույց է ունենալու: Ավելի ուշ կորոշվի հանդիպման օրը: Նշվում է, որ այցը չեղյալ համարելը կապ ունի Իսրայելում ապրիլին սպասվելիք ընտրություններով:

The Jerusalem Post-ն իր հերթին գրում է, որ այցը չեղյալ է համարվել կողմերի համաձայնությամբ:

Այցի չեղյալ համարելը հաստատել են նաև ռուսական կողմից: Համապատասխան թեմայի մասին խոսել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Նույն շարքից