Սպորտ 

Նեյմարի հեռանալու պատճառը Մեսսին չէ, պատճառն այլ էր. Սուարես

analitik.am

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է կատալոնական գրանդից Նեյմարի հեռանալու պատճառների մասին:

«Նեյմարը լավ հարմարվեց առաջին տարվա ընթացքում, մենք տեսանք, թե ինչի է նա ունակ: Այստեղ նա դարձավ աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստներից մեկը, սակայն հետո որոշեց հեռանալ»,-ասել է ուրուգվայցին:

Սուարեսը չի կարծում, թե բրազիլացին հեռացել է Մեսսիի ստվերի տակ չմնալու համար, նա համոզված է, որ պատճառն այլ է եղել, ինչի մասին, նրա խոսքերով, ավելի լավ է հարցնել հենց Նեյմարին:

Նույն շարքից