Միջազգային 

Գերմանիան Ռուսաստանից պահանջում է կրճատել կասկածելի հրթիռների թիվը

analitik.am

Գերմանիան կոչ է անում Ռուսաստանին կրճատել այն հրթիռների թիվը, որոնք, Բեռլինի կարծիքով, խախտում են Միջին և փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահանջները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Ուլրիկ Դեմմերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանացի պաշտոնյայի խոսքերով, Մոսկվան պետք է լիակատար թափանցիկություն ապահովի, ինչը անհրաժեշտ է պայմանագիրը փրկելու համար:

Փետրվարի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր պայմանագրից դուրս գալու մասին՝ այդ կերպ պատասխանելով ամերիկյան կողմին, որն ավելի վաղ էր հայտարարել նման քայլի մասին:

Նույն շարքից