IT 

Microsoft-ի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա միայն հաջորդ տարի

analitik.am

Չնայած այն անհանգստությանը, թե ով է լինելու Microsoft-ի հաջորդ գործադիր տնօրենը, ընկերության տնօրենների խորհրդում չեն շտապում որոշում կայացնել, հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Խորհրդի անդամներից Ջոն Թոմսոնը բիզնես աշխարհի համար արդիական այս հարցի շուրջ արտահայտվել է իր բլոգում` ասելով, որ Microsoft-ի նոր ղեկավարի անունը հայտնի չի լինի մինչև հաջորդ տարի: Նա հայտնել է, որ պաշտոնի համար 100 թեկնածու է դիտարկվել: Այժմ այդ ցուցակը նեղացվել է:

 

Սթիվ Բալմերի՝ պաշտոնն ազատելուց հետո, աղբյուրները հայտնում էին, թե նոր անուն նշվելու է արդեն այս տարի:

 

Ամենահավանական թեկնածուների թվում են Ford Motor-ի գլխավոր տնօրեն Ալան Մուլալին, Microsoft-ի գործող փոխնախագահ Սաթյա Նադելան: 

Նույն շարքից