IT 

Google-ի «խելացի» թերմոստատներն էներգիա կխնայեն

analitik.am

Google ընկերությունն անցել է սեփական թերմոստատների փորձարկմանը: Սարքերը, որոնք նախատեսված են մշտական ջերմաստիճանի պահպանման համար, կօգնեն բնակիչներին խնայել էլեկտրաէներգիայի ծախսերը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ սարքերը կարող են միանալ համացանցին և չափումների մասին տվյալներն ուղարկել «ամպային» տարածք:Այս մասին հայտնում է Vesti-ն:

Ընկերությունն արդեն փորձել է նման մի բան ստեղծել: Մի քանի տարի առաջ Google-ը հայտարարել էր PowerMeter վեբ պանելի գործարկման մասին՝ նախատեսված տանը կիրառվող էներգիայի վերահսկման համար: Սակայն սպառողները հետաքրքրություն չէին դրսևորել նախագծի հանդեպ, և 2011-ին այն փակվել էր:

Այժմ, կապված կենցաղային տեխնիկայի հանդեպ ուշադրության աճի հետ, որոնողական հսկան հաջողության մեծ շանսեր ունի: Google-ը ստիպված կլինի մրցակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Ecobee-ն ու Honeywell-ը, որոնք արդեն թողարկում են «խելացի» թերմոստատներ և ծխի դետեկտորներ:

Google-ի փորձնական ծրագիրը կրում է Energy Sense անվանումը, իսկ սարքը փորձարկում են Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում: Ինչպես սպասվում է, համացանցային հսկան իր թերմոստատների արտադրությունում կներգրավի Ecobee ընկերությանը:

Նույն շարքից