Միջազգային 

Իրանի ԱԳ նախարարը խոստացել է «զվարճացնել» Դոնալդ Թրամփին

analitik.am

Թեհրանը պատրաստ է զարմացնել ԱՄՆ-ին , եթե ամերիկյան ադմինիստրացիան որոշի խստացնել պատժամիջոցները, որոնք գործում են նավթի ոլորտում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Basler Zeutung-ը:

«Ես չեմ ասի, թե ինչ ենք մենք անելու: Թրամփը սիրում է անսպաելի տարրեր, դրա համար մենք նրան կզվարճացնենք»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պատասխանելու ամերիկյան պատժամիջոցների հնարավոր խոստացումներին:

Իրանական արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև կոչ է արել միջազգային հանրությանը առաջնորդվել սեփական շահերով Թեհրանի հետ փոխգործակցության հարցում և մտածել այն մասին, թե ինչ կլինի, եթե օրինակ ԱՄՆ-ը Եվրոպային արգելի առևտուր անել Չինաստանի հետ:

 

Նույն շարքից