IT 

Facebook-ը գործարկում է տեսագովազդ

analitik.am

Facebook սոցցանցը գործարկում է տեսագովազդ՝ հայտնել են ընկերության մոտ աղբյուրները: Առաջին գովազդային հոլովակներից մեկը կդառնա Lions Gate Entertainment-ի «Տարամետ» (Divergent, ռեժիսոր՝ Նիլ Բյորգեր) ֆիլմի թրեյլերը, որը սոցցանցի օգտատերերը կարող են տեսնել վաղը:

Facebook-ի ներկայացուցիչը հստակեցրել է, որ ընկերությունը դեռևս փորձարկում է այդ ձևաչափը, տեսագովազդը վաճառքի համար հասանելի կլինի միայն հաջորդ տարի: Այս մասին փոխանցում է Vedomosti-ն:

Տեսագովազդն առանց ձայնի կհայտնվի լրատվական ժապավենում ինչպես սոցցանցի վեբ տարբերակում, այնպես էլ բջջային հավելվածներում: Գովազդային հոլովակների տևողությունը կկազմի 15 վայրկյան: Եթե օգտատերը սեղմի հոլովակի վրա, ապա այն կբացվի ողջ էկրանով մեկ, ձայնը կմիանա:

Facebook-ը դեռևս չի հայտնել, թե որքան կարժենա գովազդի նոր ձևաչափը:

Նույն շարքից