Սպորտ 

«Չելսիի» դարպասապահը մեկնաբանել է «Սիթիի» դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ ազնվականների մարզիչ Մաուրիցիո Սարին որոշեց փոխարինել Կեպային, սակայն վերջինս հրաժարվեց լքել խաղադաշտը, ինչի արդյունքում խաղը մի քանի րոպե կանգ էր առել:

«Մարզիչը որոշել էր, որ ես չեմ կարող շարունակել հանդիպումը, իսկ ես ցույց էի տալիս, որ կարող եմ օգնել թիմին, քանի դեռ բժիշկները չէին վերադարձել պահեստայինների նստարանի մոտ և հայտնել մարզչին իմ խոսքեր»,-ասել է դարպասապահը:

Հիշեցնենք, որ գավաթը նվաճեցին Պեպ Գվարդիոլայի սաները, ովքեր կարողացան ավելի դիպուկ իրացնել 11 մետրանոցները:

Նույն շարքից