Քիչ առաջ ՎԿ-ի կողմից հրապարակվեց ՏԱՑ-ի ցուցանիշը, որով 2019թ հունվարին գրանցվել է 6․1 տոկոս աճ։
Անկեղծ, իմ ակնկալածի համեմատ բավական բարձր ցուցանիշներ են․․․
Արդյունաբերությունում հասկանալի էր, որ անկում է լինելու, քանի որ նախորդ տարի այս ժամանակահատվածում կար Թեղուտ, սակայն անկումը կազմել է ընդամենը 0․4 տոկոս։
Հանքարդյունաբերության անկմամբ է որոշակիորեն պայմանավորված նաև արտահանման շուրջ 15 տոկոսանոց անկումը։ Շուրջ 20 տոկոսանոց աճ է գրանցվել շինարարությունում և ծառայություններում։
Հ․Գ․ Ի գիտություն՝ գյուղատնտեսության մասով վիճակագրությունը այսուհետ հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ:
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգմավոր Արտակ Մանուկյան