«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ սփյուռքյան մեր աղբյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գումարներ էին փոխանցել հայաստանյան բանկեր և մտադիր էին իրենց սեփական գործը հիմնել Հայաստանում, մտքափոխվել են ու կրկին իրենց գումարները հետ են տանում հայաստանյան բանկերից:
«Էյֆորիայի ալիքն անցել է, և մարդիկ համոզվել են, որ Հայաստանում տնտեսական վիճակը լավանալու փոխարեն, օրեցօր վատանում է, իսկ այդ պայմաններում որևէ մեկն իր գումարները վտանգի չի ենթարկի: Ֆորմալ առիթը սփյուռքի նախարարությունը փակելն էր, բայց դժգոհության պատճառներն ավելի խորքային են, առաջին հերթին տնտեսական գործունեություն ծավալելու ազատության բացակայությունը և անկախ դատարանների բացակայությունը»,- ասում է մեր զրուցակիցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում