IT 

Ռուսաստանում հատուկ գաստարբայտերների համար բջջային կապ կհայտնվի

analitik.am

Ռուսաստանի բջջային կապի օպերատոր  «Միջտարածաշրջանային տրանզիտտելեկոմը» (ՄՏՏ) որոշել է վիրտուալ օպերատոր ստեղծել գաստարբայտերների համար՝ Mobile Virtual Network Operator: Ընկերության գլխավոր տնօրեն Եվգենիա Վասիլեւայի խոսքով՝ սխալ է կարծել, թե միգրանտներն անվճարունակ են:  «Նրանք ստացիոնար համակարգիչներ ու ֆիքսված ինտերնետ չունեն, ուստի ցանցից օգտվում են ոչ թանկարժեք սմարֆոնների միջոցով», ասել է նա:


ՄՏՏ-ն մտադիր է սպասարկել Ռուսաստանի միգրանտներին, հիմնականում՝ Կենտրոնական Ասիայից եկած:  Բաժանորդները կարող են ոչ թանկ գներով զանգեր կատարել հայրենի երկրներ, նրանք նաեւ կարող են օգտվել համացանցից:


Նոր բիզնեսը նախատեսվում է սկսել  2014թ. ապրիլից, հայտնում է  «Վեդոմոստին»:


Ռուսական մի քանի այլ օպերատորներ եւս միգրանտների համար հատուկ առաջարկ ունեն:

Նույն շարքից