IT 

Google Glass-ով հնարավոր կլինի լուսանկարել՝ միայն աչքը թարթելով

analitik.am

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Google Glass ֆուտուրիստիկ ակնոցները կատարելագործվել են՝ համալրվելով նոր գործառույթներով։ Ինչպես նշում է The Verge-ը, իրենից կրելի համակարգիչ ներկայացնող ակնոցով հնարավոր կլինի լուսանկարել՝ մեկ անգամ թարթելով աչքը։

 

Բացի այդ, այժմ հնարավոր է դրանց միջոցով YouTube կայքում տեսանյութեր ներբեռնել։ Դրա համար ստեղծվել է MyGlass հավելվածը, որին միանալուց հետո հարկավոր է պարզապես ասել «Ակնոց, ներբեռնի՛ր այս տեսանյութը YouTube-ում»։

 

Հայտնի է, որ Google Glass-ը պաշտոնապես վաճառքում կհայտնվի 2014թ. կեսերին։ Դրա առաջին խմբաքանակը՝ մոտ 1.000 օրինակ, տրամադրվել է ինժեներների, բլոգերների և մի շարք այլ մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց նկատողությունների հիման վրա ակնոցները կատարելագործվել են։

Նույն շարքից