Տնտեսություն 

Առաջիկայում ավագանին կքննարկի Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն Ավագանու քննարկմանը:

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ փետրվարի 5-20-ը հայտարարված հանրային քննարկումներն ամփոփվել են հանրային բաց լսումներով: Քաղաքացիների հարցերի և առաջարկների վերաբերյալ ներկայացվել են մանրամասն պարզաբանումներ: Փոխքաղաքապետը պատասխանել է նաև խորհրդի անդամների հարցերին: Առաջարկներ են եղել նաև այսուհետ հանրային լսումներին հնարավորին շատ անձանց ներգրավելու մասին:

 

Նույն շարքից