Միջազգային 

Իրանի նախագահը մերժել է արտգործանախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: Այս մասին ասված է նախագահի նամակում, որը նա ուղարկել է երկրի արտգործնախարարությանը:

«Ես համաձայնություն չեմ տալիս Ձեր հրաժարականի և կարծում է, որ այն նպատակահարմար չէ երկրի շահերի համար»,-ասված է նամակում:

Նախագահ Ռոհանին նշել է, որ Զարիֆն ԱՄՆ-ի հետ դիմակայության գործի առաջամարտիկներից է, իսկ երկրի հոգևոր առաջնոր այաթոլա Ալի Խամենեին հանձինս Զարիֆի տեսնում է հուսալի, քաջ ու բարոյական մարդու:

Զարիֆն իր հրաժարականի մասին հայտարարել էր փետրվարի 25-ին, Ինսթագրամի իր էջի միջոցով:

 

Նույն շարքից