Կրեմլը զսպվածության կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը:
«Մեզ խիստ անհանգստացնում են ստացվող տեղեկություններ: Շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին և, իհարկե, կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հնդկական օդային ուժերը խոցել են սահմանը հատած պակիստանյան F-16 կործանիչը:
Դրանից առաջ էլ տեղեկիություններ էին հայտնվել, որ Պակիստանը հնդկական երկու ռազմական օդանավ է խոցել և պատանդ վերցրել օդաչուներին: