Սպորտ 

Ուր է Ռոնալդուն. «Բարսելոնայի» երկրպագուները հիշել են պորտուգալացուն

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումից հետո կատալոնական գրանդի երկրպագուները հիշել են սերուցքայիններին նախկին հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին:

«Ուր է Ռոնալդուն»-բացականչել են մարզադաշտում գտնվող կատալոնացի երկրպագուները՝ ակնարկելով սերուցքայինների կողմից գոլ խփել չկարողանալը:

Արքայական ակումբի երկրպագուներին դա դուր չի եկել և նրանք սուլոցներով ստիպել են վերջիններիս լռել:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:3 հաշվով, ինչը թույլ տվեց կատալոնական գրանդին շարունակել պայքարը:

Նույն շարքից