Սպորտ 

«Արսենալի» մամուլի ծառայությունը գովեստի խոսքեր է շռայլել Մխիթարյանի հասցեին

analitik.am

«Արսենալի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Բորնմութի» դեմ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանի խաղը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Մխիթարյանը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Նա մեր առաջին խաղացողն է 2015 թվականից հետո, ով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում երկու խաղում անընդմեջ: Նա լավ մարզավիճակի մեջ է»,-գրում է ծառայությունը՝ նշելով, որ Մխիթարյանը կրկնել է Սանտի Կասողլայի ցուցանիշը:

Հայտարարության մեջ նաև գրված է եղել «Հենրիխ Մխիթարյան՝ աճպարարության ձեր նոր ուսուցիչը»:

Նույն շարքից