IT 

Facebook-ը տեսնում է օգտատերերի չհրապարակված գրառումները

analitik.am

Facebook սոցիալական ցանցը տեսնում է օգտատերերի չհրապարակված գրառումներն ու մեկնաբանությունները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:

 

Facebook-ի երկու ուսումնասիրողների հաջողվել է պարզել, որ եթե օգտատերը տպել է հինգ նշանից ավելի, ապա նրա չհրապարակված գրառմանը կամ մեկնաբանությանը սկսում են հետևել:

 

Ընկերությունից հայտնել են, որ չեն հետևել, թե ինչ բառեր կամ տառեր են գրել սոցցանցի օգտատերերը: Նրանց հետաքրքրել է, թե արդյոք օգտատերերը տպել են ինչ-որ բան, թե ոչ:

 

Facebook-ի մամուլի քարտուղար Մեթ Սթեյնֆելդը հայտնել է թերթին, որ սոցցանցը ցանկանում էր հասկանալ օգտատերերի ինքնագրաքննության մակարդակը:

 

Facebook-ը նշում է, որ ներկայում ընկերությունն այլևս չի հետևում չհրապարակված բովանդակությանը:

 

Նույն շարքից