Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի հետ միասնական փող ունենալու տարբերակը, սակայն այն պետք է լինի ոչ թե ռուսական ռուբլին, այլ՝ «ընդհանուր ռուբլի»:
«Այսօր մեզ տարադրամի արժույթ են առաջարկում: Պուտինն ինձ հռետորական կերպով ասում է, որ դա իհարկե պետք է լինի ռուբլին: Ես էլ ասում եմ՝ իհարկե ռուբլի, մեր փողն էլ է ռուբլի, ձեր փողն էլ է ռուբլի: Նոր արժույթը չի լինելու ռուսական ռուբլին, լինելու է մեր ընդհանուր ռուբլին, եթե այն լինի»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ շատ կարևոր հարց է, թե որտեղ է լինելու փողի թողարկման կենտրոնը՝ Ռուսաստանում, թե Բելառուսում: