IT 

2013թ. ամենաորոնվող մարդիկ և իրադարձությունները

analitik.am

Google որոնողական համակարգն ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները՝ հրապարակելով մարդկանց անուններ, որոնք այս տարի ամենաշատն են հայտնվել ռեսուրսի որոնման տողում, գրում է filmpro.ru-ն:

 

Դերասաններ Քորի Մոնթեյնը և Փոլ Ուոքերը կյանքից հեռացել են այս տարի. Մոնթեյնը մահացած է հայտնաբերվել հուլիսին՝ հյուրանոցի համարում, Ուոքերը մահացել է նոյեմբերին՝ ավտովթարից: Նրանք Google-ի ցանկում զբաղեցրել են, համապատասխանաբար, երկրորդ և չորրորդ տողերը: Ռեյթինգի առաջատարը Նելսոն Մանդելան է՝ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահը, որը մահացել է դեկտեմբերի 5-ին 95 տարեկան հասակում:

 

Երրորդ տեղում է հայտնվել iPhone 5s-ը, որը ներկայացվել է այս տարվա սեպտեմբերին: Հինգերորդ տեղը զբաղեցրել է ինտերնետ-մեմ Harlem Shake-ը, որը տարածում է ստացել YouTube-ում նույնանուն տեսանյութի հայտնվելուց հետո: Այնուհետ հաջորդում է բոստոնյան մարաթոնի մասին տեղեկությունը, որի ընթացքում ապրիլի 15-ին պայթյուններ տեղի ունեցան:

 

Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի երեխան, Samsung Galaxy S4-ը և PlayStation 4-ը զբաղեցրել են հաջորդ երեք տեղերը:

 

Ամենաորոնվածների տասնյակը եզրափակում է Հյուսիսային Կորեան, որտեղից լուրեր են ստացվել երգչուհու և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազգական Չան Սոն Տհեկի մահապատիժների մասին:

 

1. Նելսոն Մանդելա


2. Փոլ Ուոքեր


3. iPhone 5s


4. Քորի Մոնթեյն


5. Harlem Shake


6. Բոստոնյան մարաթոն


7. Թագավորական երեխա


8. Samsung Galaxy S4


9. PlayStation 4


10. Հյուսիսային Կորեա

Նույն շարքից