IT 

Samsung-ի փոխնախագահ է նշանակվել Apple Store-ի մշակողներից մեկը

analitik.am

Samsung Electronics Co. հարավակորեական ընկերությունը դեկտեմբերի սկզբին աշխատանքի է ընդունել Apple Store առցանց խանութի հաջողակ մշակողներից մեկին՝ Թիմ Գաջելին, ում նշանակել է փոխնախագահ և մանրածախ վաճառքի ստորաբաժանման ղեկավար՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:

Samsung-ի նորաթուխ թոփ-մենեջերի հստակ պարտականությունները դեռևս հայտնի չեն:

Ինչպես նշում է WSJ-ն, Samsung-ը, հնարավոր է, Apple-ին պարտվել է պատենտի հայցի վերջին դատը, սակայն հաղթանակ է տարել որակավորված աշխատակիցների համար ճակատամարտում: 

Նախորդ շաբաթ Հարավային Կորեայի դատարանը մերժել է Samsung-ի հայցն ընդդեմ Apple-ի՝ երկրում iPhone և iPad սարքերի վաճառքն արգելելու և Samsung-ին 95 հազար դոլարի չափով փոխհատուցման պահանջով:

Նույն շարքից