IT 

2013թ. 7 գլխավոր գաջեթները

analitik.am

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական մասնաճյուղը ներկայացրել է անցնող տարվա 7 գլխավոր սարքավորումները, որոնք 2013թ. շուկա են հանել հայտնի ու ոչ այդքան ճանաչված տեխնոլոգիական բրենդները։




 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 iPad mini՝ Retina էկրանով

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է Retina էկրանով iPad mini պլանշետը, որը համալրված է A7 պրոցեսորով, 2048x1536 լուծաչափով էկրանով և 128 գիգաբայթ ֆլեշ հիշողությամբ։ Բացի այդ, այն շատ կոմպակտ է ու տեղավորվում է գրպանում։

 

Pebble Smartwatch

«Խելացի» ժամացույցի միջոցով սմարթֆոնը կառավարելու գաղափարն առաջացել է վաղուց, սակայն հաջողությամբ այն իրականացնելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Քրաուդֆանդինգի միջոցով ստեղծված Pebble Smartwatch-ը Bluetooth-ի միջոցով միացվում է սմարթֆոնին ու ցույց տալիս ժամը, հնարավորություն տալիս կարդալ կարճ հաղորդագրությունները, փոստեր անել սոցկայքերում, ինչպես նաև թրթռում է, երբ նոր հաղորդագրություն է ստացվում։

 

Հետաքրքրական է, որ ցանկացած ծրագրավորող կկարողանա ժամացույցի համար սեփական հավելվածներ ստեղծել, և դրա համար անհրաժեշտ բոլոր ծածկագրերը հասանելի են։


Sony DCR-RX100 II



Sony ընկերության արտադրած DCR-RX100 կոմպակտ տեսախցիկը հիանալի սարք է նրանց համար, ովքեր ուզում են կարճ ժամկետում շատ որակյալ լուսանկարներ ստանալ։ Sony DCR-RX100 II-ը ստեղծված է մինիմալիստական ոճով, արագ նկարում է, տեղավորվում է գրպանում ու շատ թեթև է։ Այն կարողանում է լուսավորության ցանկացած պայմաններում որակյալ լուսանկարներ ստանալ։


Google Chromecast

Օգտատերերն ավելի են համոզվում, որ Google-ը ոչ միայն վեբ-ծառայություններ է առաջարկում, այլև՝ որակյալ գաջեթներ։ Ընկերությունն արտադրել է սմարթֆոններ, պլանշետներ, նոութբուքեր, ինչպես նաև Chromecast ցանցային տեսափլեեր։ Այս սարքը շատ կոմպակտ է և իր չափով հիշեցնում է սովորական կրիչ։ Chromecast-ը հնարավոր է կառավարել Wi-Fi անլար կապի միջոցով՝ ցանկացած սմարթֆոնից, պլանշետից, նոութբուքից ու համակարգչից։


LG 55EA980

LG ընկերությունն այս տարի ներկայացրել է 55 դյույմանոց հեռուստացույցը, որը ստեղծվել է օրգանական լուսադիոդների հիման վրա, որոնք առաջարկում են բարձր որակի պատկեր։ Բացի այդ, LG 55EA980-ի էկրանը կոր է, ինչն ավելի տպավոիչ է դարձնում հեռուստադիտումը։


Leap Motion

Մասնագետները երկար ժամանակ է, ինչ փորձում են ստեղծել այնպիսի միջերես (interface), որը հնարավորություն կտար օգտատերերին օգտվել համակարգչից առանց մկնիկի, ստեղնաշարի ու թաչփադերի։

Այս տարի այդպիսի մի միջերես՝ Leap Motion, հանվել է շուկա։ Այն շատ պարզ է գործածության մեջ՝ միջերեսը հարկավոր է միացնել համակարգչին, դնել էկրանի առաջ և վերջ. կարելի է միայն ձեռքերի շարժումներով կառավարել հավելվածները։


YotaPhone

Ռուս և չինացի մասնագետների համագործակցության արդյունքում ստեղծվել է YotaPhone սմարթֆոնը, որն իր տեխնիկական տվյալներով կարող է մրցել շուկայի լավագույն սմարթֆոնների հետ։
 

Այն համալրված է երկմիջուկ Qualcomm 8960T պրոցեսորով, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, 1280х720 լուծաչափով, 4.3 անկյունագծով էկրանով։ Սակայն սարքի գլխավոր առավելությունը 2-րդ էկրանն է, որը գտնվում է սմարթֆոնի հակառակ մասում։
 


Նույն շարքից