«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի ներկայացուցիչների հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում այդ ընկերության ներգրավվածության հարցը: Հրապարակված լուսանկարներում երևում է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Մեր տեղեկություններով՝ Բագրատյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում չինական ընկերությանը և այդ հանդիպմանը մասնակցել է որպես այդ ընկերության ներկայացուցիչ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում