Բանակցություններն ընթանում են ու ես հույս ունեմ, որ այս տարի մեզ կհաջողվի լուծել հարցը, քանի որ դա կարևոր է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, այլ նաև ԵԱՏՄ-ի համար: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները գազի գնի շուրջ՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ի իմաստը միասնական տնտեսական տարածք ստեղծելն է. «Միասնական տնտեսական տարածք ստեղծելու համար անհրաժեշտ է, որ էներգակիրների գները հավասար լինեն, մոտ լինեն մյուս երկրների գներին: Եթե որևէ ապրանքի ինքնարժեքը Հայաստանում էներգակիրների թանկ լինելու համար բարձր լինի, դա արդյունքում կհարվածի ԵԱՏՄ-ին: Դրա համար էլ մենք այդ թեման քննարկում ենք ոչ միայն մեր ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհորդում և բարձրագույն տնտեսական նիստում, ինչպես նաև այլ ձևաչափերով»:
ՆԻկոլ Փաշինյանը խոսել է գազի գնի մասին