IT 

Jaguar-ը Mercedes S-ի դեմ՝ նոր գովազդ (տեսանյութեր)

analitik.am

Ավտոմոբիլային աշխարհում նոր լուրջ հակամարտություն է հասունանում։ Այս անգամ հերթը Jaguar և Mercedes ընկերություններինն է, գրում է buro247.ru:

 

Այս տարվա սեպտեմբերին հայտնված Mercedes-ի գովազդը, որի գլխավոր հերոսները հավերն էին, ստիպեց ծիծաղել մարդկության կեսին, ինչպես նաև դարձավ ծաղրի առարկա։

 

Mercedes S դասի առավելությունները ներկայացնող գովազդին ի պատասխան՝ Jaguar ընկերությունը թողարկել է իր հոլովակը, որը կարելի է համարել ավտոմոբիլային բրենդների միջև հասունացող պատերազմի սկիզբ։

 

Գործող հերոսները նույնն են՝ հավեր և ինժեներներ, որոնք փորձարկում են հավերին։ Բրիտանական արտադրողի գլխավոր խնդիրը եղել է ցույց տալ այն, որ մեքենայի ամրության նոր համակարգի դեպքում մեքենան կորցնում է իր սպորտային ոգին։ Եվ ինչ կպատահի հավի հետ, եթե այն պտտեցնեն գիշատիչ յագուարի առաջ։


 

Նույն շարքից