Սպորտ 

Կարմիր սատանաները ոչնչացրեցին ՊՍԺ-ին, պորտուգալացիները՝ Հռոմի գայլերին

analitik.am

Մարտի 6-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հերթական պատասխան հանդիպումները, որոնց արդյունքները կարելի է սենսացիոն համարել:

Կայացած հանդիպումների արդյունքում հետագա պայքարը շարունակելու իրավունք ստացան «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Պորտուն»: Կարմիր սատանաները պայքարից դուրս թողեցին ֆրանսիական «ՊՍԺ»-ին, որին առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել էին 0:2 հաշվով: Պատասխան խաղում հաղթական գոլը խփվեց վերջին րոպեին նշանակված 11 մետրանոցից հետո:

Մյուս պատասխան խաղում պորտուգալական «Պորտուն» ավելացված ժամանակում կարողացավ հաղթանակի հասնել իտալական «Ռոմայի» դեմ խաղում, որին առաջին խաղում զիջել էր 1:2 հաշվով:

 

Նույն շարքից