IT 

Apple-ի նոր Mac Pro համակարգիչը 2.999 դոլարով հանվել է վաճառքի

analitik.am

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նոր Mac Pro համակարգիչն այսօրվանից 2.999 դոլարով հանվել է վաճառքի։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, համակարգիչն առաջին անգամ ներկայացվել է այս տարվա հունիսին։

 

Սարքն աչքի է ընկնում արտասովոր դիզայնով, որը բավական ֆուտուրիստիկ է։ Դրա բարձրությունը 25 սմ է, իսկ տրամագիծը` 20 սմ։ Ի դեպ, համակարգչի քաշը հավասար է հին Mac Pro-ի քաշի 1/8-րդ մասին։

 

Նորույթը հասանելի կլինի 2 տարբերակով. առաջինը համալրված կլինի 3.7 ԳՀց, քառամիջուկ Xeon պրոցեսորով, ինչպես նաև 2 գրաֆիկական AMD FirePro D300 պրոցեսորներով։ 2-րդ տարբերակը համալրված կլինի 3,5 ԳՀց, 6-միջուկանի Intel Xeon E5 պրոցեսորով և 2  AMD FirePro D500 գրաֆիկական պրոցեսորներով։

 

Սարքերն աշխատում են OS X Mavericks համակարգով։

Նույն շարքից