Սպորտ 

Լարվածություն եղել է․ Լուիս Էնրիկեն Մեսսիի հետ հարաբերությունների մասին

analitik.am

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բարսելոնայում» աշխատած տարիներին Լեոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին։

«Քանի դեռ հարցերը լուծված չէին, կար ընթացք, երբ հարաբերությունները լարված էին։ Ես լարվածություն չէի փնտրում, սակայն դա տեղի ունեցավ, դրա համար ես պետք է լուծեի հարցը։

Ամեն դեպքում, այսօր ես միայն դրականը կարող եմ ասել Լեո Մեսսիի մասին»,-ասել է իսպանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Մեսսիի և Էնրիկեի հարաբերությունները լարվեցին 2014-15 մրցաշրջանում, սակայն ավելի ուշ դրանք կարգավորվեցին, իսկ մրցաշրջանն ավարտվեց կատալոնական գրանդի տրիումֆով՝ ոսկե հեթտրիկով։

 

Նույն շարքից