Սպորտ 

Հայտնի է, թե ում զանգից հետո է Զիդանը որոշել վերադառնալ «Ռեալ» ու ինչ աշխատավարձ է նա ստանալու

analitik.am

Մադրիդի «Ռեալի» նորագույն պատմության ամենահաջողակ մարզիչը՝ Զինեդին Զիդանը, վերադարձավ Արքայական ակումբ՝ փոխարինելով Սանտիյագո Սոլարիին։

La Gazzetta dello Sport թերթի լրագրող Նիկոլո Շիրան գրում է, որ ֆրանսիացի մասնագետն Արքայական ակումբում տարեկաան ստանալու է 16 միլիոն եվրո։ Նա նաև հայտնել է, որ Զիդանն իրավունք է ստացել ընտրելու, թե որ ֆուտբոլիստներին է ցանկանում տեսնել թիմում։ Արդեն հայտնի է առաջին թիրախը։ Խոսքը վերաբերում է ազնվականների կիսապաշտպան Նգոլ Կանտեին։

Ինչ վերաբերում է հենց Զիդանին, ապա նա AS-ի հետ զրույցում հայտարարել է, որ երջանիկ է «Ռեալ» վերադառնալու համար, ցանկանում է որքան հնարավոր է արագ սկսել աշխատանքը և վերադարձնել սերուցքայիններին նախկին վիճակին։ Նա նաև հայտնել է, որ վերադարձել է Արքայական ակումբի նախագահի զանգից հետո, չի կարողացել մերժել։

Նույն շարքից