Սպորտ 

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը վաճառքում են

analitik.am

Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ
Արևմտյան տրիբունա 7000-9000 դրամ

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:

ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նույն շարքից