Տնտեսություն 

Գիտեք Ադրբեջանը չի ուզո՞ւմ մտնի Իրան, մենք պետք ունենանք Հայաստան-Իրան երկաթուղին. ԲՀԿ-ական պատգամավոր

Գիտեք Ադրբեջանը չի ուզո՞ւմ մտնի Իրան ու գնա դեպի Պարսից ծոց: Այսօր՝ մարտի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ով պնդում է, որ Հայաստան-Իրան երկաթուղին պետք է կառուցվի:

Մելքումյանը նշեց, որ այսօր Ադրբեջանը 500 միլիոն դոլար է ներդրել Աստարա-Ռաշտ երկաթուղին կառուցելու համար. «Երկաթուղու երկարությունը 450 կիլոմետր է, դրա արժեքը 1,1 միլիարդ դոլար է, 500 միլիոնը տրամադրում է Ադրբեջանը»:

«Մենք չպետք է ասենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ այն քաղաքական արդյունքներ է բերելու: Անպայման պետք է ունենանք այդ եկաթուղին, պետք է կարողանանք թունելները կառուցել: Եթե մենք ունենալու ենք թանկ լոգիստիկա, տրանսպորտային համակարգ, բարդություններ են լինելու»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Նույն շարքից