IT 

eBay-ի հիմնադիրը 50 մլն դոլար կներդնի Սնոուդենի նյութերը հրապարակած լրագրողի նախագծում

analitik.am

eBay համացանցային աճուրդի հիմնադիր Պյեր Օմիդյարը պատրաստվում է 50 մլն դոլար ներդնել նոր մեդիա ընկերությունում, որի ստեղծմանը մասնակցում է նախկին լրագրող Գլեն Գրինվալդը, ով հրապարակել էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի նյութերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Օմիդյարի կայքում տեղադրված հաղորդագրությունը։

 

Հոկտեմբերին Գրինվալդը հայտարարել էր բրիտանական The Guardian պարբերականից հեռանալու մասին։ Իր որոշումը նա բացատրել է համագործակցության առաջարկով, «որից չի կարող հրաժարվել և ոչ մի լրագրող»։

 

Լրագրողը որոշել է ստեղծել նոր մեդիա ընկերություն՝ «First Look Media»՝ Օմիդյարի ֆինանսական աջակցությամբ։ Հայտնի է, որ նոր ընկերությունը մասնաճյուղեր կունենա Նյու Յորքում, Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում։ Նոր մեդիան կլուսաբանի կառավարության գործունեությունը, ինչպես նաև իրադարձություններ քաղաքականության, բիզնեսի, մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներից։

Նույն շարքից