Սպորտ 

Ֆուտբոլում հաշմանդամություն ունեցող երկրպագուների ներգրավվածության շաբաթ - CAFE Week of Action 2019

analitik.am

հաշմանդամություն ունեցող երկրպագուների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ:

2013թ. սկսած՝ այս ծրագիրն իրականացվել է ամեն տարի՝ խորհրդանշելով հաշմանդամություն ունեցող երկրպագուների կարևորագույն դերը ֆուտբոլի տարբեր ասպարեզներում՝ մասսայական ֆուտբոլից մինչև ժողովների սենյակ:

Մենք համագործակցում ենք Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ֆուտբոլը բոլորի համար» սկզբունքով:

Այս տարի ծրագիրն իրականացվեց մարտի 3-11, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Բարձրագուն խմբի առաջնության խաղերին հրավիրվեցին հաշմանդամություն ունեցող երկրպագուներ, հանձնվեցին թեմատիկ շապիկներ, եղան ընդհանուր լուսանկարներ, իսկ թիմերի ավագները խաղից առաջ հանդես եկան ողջույնի խոսքով:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ՀՖՖ-ն իր շնորհակալությունն է հայտնում մեր հաշմանդամություն ունեցող երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար:

 

Նույն շարքից