Տնտեսություն 

ԱԺ-ն քննարկում է մոտ 1000 աջ ղեկով ավտոմեքենայի ներմուծումը Հայաստան թույլ տալու նախագիծը

ՀՀ  Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը:

Նախագիծն ավելի վաղ արժանացել է կառավարության հավանությանը:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես  այն մեքենաները, որոնց  ձեռք բերման համար  վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը,  երկրի տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:  Արդեն կա նաև մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840:

 

Նույն շարքից