IT 

Իսպանիայում Google-ին տուգանել են օգտատերերի մասին տվյալներ հավաքելու համար

analitik.am

Google ինտերնետ հսկան տուգանվել է Իսպանիայում` անձնական տեղեկատվության գաղտնիության մասին օրենքների խախտման համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Տվյալների պաշտպանության իսպանական գործակալությունը Google-ին տուգանել է 900 հազար եվրոյով` նկատի ունենալով 3 օրենքի խախտում: Պարզվել է` ընկերությունը տվյալներ է հավաքում օգտատերերի մասին, միավորում է մի քանի սերվերներից հավաքված տվյալները և, առանց օգտատերերի գիտության, անորոշ ժամանակով պահում այդ տվյալները:

 

Google-ի ներկայացուցչի խոսքով` ընկերությունն ուսումնասիրում է հետաքննության արդյունքները, որպեսզի ըստ այդմ որոշի իր հետագա անելիքը: Համագործակցությունը գործակալության հետ կշարունակվի:

 

Google-ի դեմ տուգանային պատժամիջոցների հնարավորության մասին հայտնել են նաև Նիդեռլանդները, Իտալիան և Գերմանիան: 

Նույն շարքից